Միության կառուցվածքը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳ, ԴԻՄՈՒՄ
Միության ղեկավար մարմիններն են' Համագումարը, Խորհուրդը, Նախագահությունը, Նախագահը: Բարձրագույն մարմինը Համագումարն է, որը հրավիրվում է երեք տարին մեկ անգամ:
Միության համագումարը լիազորված է լրացումներ և փոփոխություններ կատարել Կանոնադրության մեջ և հաստատել Միության նոր Կանոնադրությունը, ինչպես նաև հաստատում է Միության խորհրդի և Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, Միության գործունեության հեռանկարային ծրագրերը: Համագումարի պատվիրակները ընտրում են Խորհուրդ, Վերստուգիչ հանձնաժողով, անհրաժեշտության դեպքում որոշում են կայացնում Միության վերակազմավորման կամ գործունեության դադարեցման մասին:
Միության նախագահը ՀԱԳՄ-ի բարձրագույն պաշտոնակատար անձն է, ներկայացնում է նրա շահերը կառավարական և օրենսդիր մարմիններում, հասարակական, միջազգային և արտասահմանյան կազմակերպություններում: Նախագահը իր գործունեությունում ղեկավարվում է Միության Համագումարի, Խորհրդի, Նախագահության որոշումներով և ՀԱԳՄ Կանոնադրությամբ: Միության նախագահը ներկայումս հանդիսանում է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված և ՀՀ վարչապետի նախագահությամբ գործող Գործարարության Աջակցման Խորհրդի անդամ:
Միության Խորհուրդը լիազորված է ընտրել փոխնախագահներ, ձևավորել Միության մշտական և ժամանակավոր հանձնաժողովները, ՀՀ տարածքում և արտասահմանյան երկրներում հիմնել Միության մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, դրանց ղեկավարներին: Խորհրդի անդամների թվաքանակը և անհատական կազմը որոշում է Միության համագումարը: Խորհրդի նիստերը անցկացվում են եռամսյակը մեկ անգամ:
Միության նախագահությունն ընտրվում է Խորհրդի կողմից, որոշումներ է ընդունում Միությանն անդամագրվելու և անդամությունից դուրս գալու, ինչպես նաև կանոնադրությամբ իրեն վերապահված այլ հարցեր: Նախագահության նիստերը անկացվում են նվազագույնն ամիսը մեկ անգամ, որոնց կարող են մասնակցել նաև Միության խորհրդի անդամները' ձայնի իրավունքով:
Միության Խորհուրդը համակարգում է Միության վերլուծական աշխատանքները, հետևյալ հիմնական ուղղություններով'
• գործարարների իրավական պաշտպանություն և օրենսդրության կատարելագործում,
• միջազգային հարաբերություններ,
• արտահանումների խթանում (գործարար համաժողովների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպում,
• հայրենական արտադրողի պաշտպանություն,
• փոքր և միջին գործարարության զարգացում,
• օտարկրեկրյա ներդրումներ գրավելուն աջակցում,
• դրամա-վարկային քաղաքականություն և արժեթղթերի շուկա,
• րտադրանքի և ծառայությունների որակի, սերտիֆիկացիայի և մրցունակության ապահովում,
• ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար բարձր որակավորմամբ կադրերի պատրաստում և վերապատրաստում: