Տեղեկատվական գործունեությունը
ՀԱԳՄ տեղեկատվական ծառայությունների հիմնական խնդիրն է օպերատիվ տեղեկատվության ապահովումը Միության կառավարման մարմիններին և անդամներին:
ՀԱԳՄ համագործակցում է զանգվածային լրատվական միջոցների, գիտական աշխատողների, ստեղծագործական կոլեկտիվների հետ:
Միության ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս զանգվածային լրատվական միջոցների հետ պարբերական հանդիպումներին: Նրանք հաճախակիորեն հանդես են գալիս լրատվական միջոցներում տնտեսաքաղաքական վերլուծություններով, կոնցեպտուալ առաջարկներով երկրի տնտեսական իրավիճակի, տնտեսության հեռանկարների և հայրենական արտադրողի խնդիրների վերաբերյալ:
Տեղեկատվական դաշտն իր մեջ է ներառում ԶԼՄ-ներում հրապարակումների, վերլուծություններ հեռուստատեսային հաղորդաշարերում, Հայաստանի և արտասահմանայն կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ նյութեր, գովազդ և հայտարարություններ:
Միության տեղեկատվական գործունեությունը նպատակ ունի աջակցել երկրում գործարարների շահերի կայացմանն ու լոբբինգին: